Royal Caribbean International-ը ներկայացրել է աշխարհի ամենամեծ զբոսանավի կոնցեպտը, որը ստացել է Icon of the Seas անվանումը: Նախագծի շնորհանդեսի տեսանյութը հրապարակվել է ապրանքանիշի YouTube-յան պաշտոնական ալիքում։
Հայտնի է, որ նավի կառուցումն արդեն սկսվել է։ 2023 թվականին այն ջուրը կիջեցվի, իսկ 2024 թվականին Կարիբյան ծովով առաջին նավարկությունը կիրականացնի։ Հաղորդվում է, որ սա աշխարհում առաջին նավն է, որի վառելիքը հեղուկ գազն է։
Icon of the Seas-ը հագեցած կլինի 2805 նավախցերով՝ նախատեսված 5610 մարդու համար։ Նավը կունենա 18 տախտակամած, որտեղ կտեղակայվեն բազմաթիվ խանութներ, լողավազաններ եւ ջակուզիներ, ինչպես նաեւ 40 ռեստորաններ, ջրաշխարհներ եւ նույնիսկ համերգասրահ՝ շատրվաններով։











