Բուհերը Աշտարակ տեղափոխելուց հետո համալսարանների շենքերը կշարունակեն գործել՝ իրավիճակից կախված։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 27-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը։
«Կան տարբեր տարբերակներ, քննարկվում է, որ շենքերը մնալու են բուհերի բալանսում։ Մասնավորապես, կապիտալի անձեռնմխելի հիմնադրամի տարբերակը կա: Դա նշանակում է, որ բուհը կարող է կուտակել որոշակի գումարներ, դնել այդ հիմնադրամում, որոնք պետք է ծախսվեն միմիայն կրթական նպատակներով»,- ասաց նա:
Ճշտող հարցին՝ քննարկվող տարբերակների մեջ մտնո՞ւմ է մասնավորին վարձով տալը, Դումանյանն ասաց՝ դա ևս տարբերակ է։
«Չկա վաճառքի որևէ ծրագիր, որևէ առևտրական ցանց, հյուրանոցային համալիր, երևակայական մտքեր, որ առաջանում են են մարդկանց մտքում, նման հարց չի քննարկվել»,- ասաց Դումանյանը։











