Սոչիում խոսքը խաղաղության պայմանագրի մասին է եւ այն տեղի մասին, որն այդ պայմանագրում կզբաղեցնեն հաղորդակցությունների, Հայաստանի եւ Ադրբեջանի (այլ ոչ թե Արցախի եւ Ադրբեջանի) սահմանների եւ Արցախի ճակատագրի հարցերը։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։
Նրա խոսքով, Բաքվին պետք չէ խաղաղություն, նրան պետք է Ղարաբաղը։
«Արդեն փակուղի կա։ Ուստի կարծում եմ, որ ամենալավ տարբերակը հիմա, այսինքն՝ մի քանի տարվա համատեքստում, տանելն է մի իրավիճակի, երբ հակամարտությունը կլուծվի բանակցային սեղանի շուրջ, այլ ոչ թե զենքի կիրառման ճանապարհով։
2020 թվականից հետո մենք տեսնում ենք բոլորովին նոր իրավիճակ։ Մեզ պետք է նորից մտնել այս գործընթացի մեջ։ Մենք դա դեռ չենք արել։ Հայաստանը փորձում է ընտրել վարքագծի այն տարբերակը, որը կօգնի նախ ֆիքսել իրավիճակը, իսկ հետո փորձել առաջ գնալ։
Դա բոլորովին հեշտ չէ։ Ոչ մի հեղափոխական փոփոխություն չի կարող տեղի ունենալ։ Դա ցույց են տալիս բազմաթիվ ինդիկատորները, բայց շատ դժվար է քայլ անել դեպի այնտեղ, որ փորձես մի փոքր զգալ վակուումից հեռանալը, մի փոքր երկարացնես այդ գործընթացը, քայլ առ քայլ առաջ գնաս։ Պետք է հաստատել, որ կլինեն էլի տասնյակ, եթե ոչ հարյուրավոր հանդիպումներ, ինչպես Սոչիում։ Իսկ ճանապարհին ինչ-որ տեղ ինչ-որ բան չկորցնելու համար պարզապես պետք է աշխատել։ Պետք չէ ակնկալել, որ ինչ-որ մեկը իր գրպանից պարզ լուծում կհանի»,- նշեց քաղաքագետը։











