Ռուսաստանին եւ Արեւմուտքին Հարավային Կովկասում համարյա նույն բանն է պետք, որ մեր տարածաշրջանում ռիսկերն այնքան էլ մեծ չլինեն։ Ուկրաինական ճգնաժամի ֆոնին մեր տարածաշրջանում շատ բարձր ռիսկեր ոչ մեկին պետք չեն։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։
Նա պարզաբանեց, որ եւ՛ Արեւմուտքը, եւ՛ Ռուսաստանը ցանկանում են դադարեցնել դա, որպեսզի հակամարտությունը մտնի այլ փուլ, իսկ Ադրբեջանը չի ցանկանում դա անել։
Ադրբեջանի վրա ազդեցության գործիքները, նրա գնահատմամբ, այնքան էլ շատ չեն, եւ մեծ տերություններինՂարաբաղն առանձնապես չի հետաքրքրում։
«Չեմ կարծում, որ այսօր այս փոփոխության հավանականությունը շատ մեծ է, չեմ կարծում, որ Բաքուն նման մտադրություն ունի։ Ի վերջո, էսկալացիան Հայաստանի վրա ճնշման ձեւ է։
Արեւմուտքն ու Ռուսաստանը շատ տարբեր պատկերացումներ ունեն այս նպատակին հասնելու վերաբերյալ։ Ռուսաստանը ներկա է տարածաշրջանում, նա կովկասյան երկիր է, իսկ Եվրոպան ուղղակիորեն՝ ոչ։ Ադրբեջանի եւ Թուրքիայի արժեքը առկա է եւ՛ Արեւմուտքի, եւ՛ Ռուսաստանի համար։
Խնդիրն այն է, թե ով ինչ գործիքներ ունի։ Ռուսաստանը չի կարող մաքուր միջնորդ լինել, միջնորդ, որը գալիս է եւ պարզապես օգնում է կողմերին համաձայնության գալ (առաջարկում է բանակցությունների տեղ, փորձագետներ, տեխնիկական աջակցություն)։ Այդպիսի երկրներ կարող էին լինել, օրինակ, Նոր Զելանդիան կամ Շվեյցարիան, որոնք այստեղ շահեր չունեն։ Ռուսաստանն այդպիսին չէ, նա ուղղակի շահեր ունի տարածաշրջանում, իսկ Ղարաբաղի շուրջը տեղակայված են ռուս զինվորականներ։ Այսինքն՝ նա այս խաղի մասնակիցն է»,- ընդգծեց Իսկանդարյանը։
Նա նկատեց, որ Եվրոպան նույնպես շահեր ունի՝ պայմանավորված Ռուսաստանի հետ փոխհարաբերություններով։
«Թե մեկ, թե մյուս դիրքորոշումներն ունեն առավելություններ ու թերություններ։ Ռուսաստանն ասում է՝ եկեք Հայաստանին ու Ադրբեջանին վերաբերող բոլոր խնդիրները լուծենք, իսկ Ղարաբաղի հարցը առայժմ հետաձգենք, այսօր չենք լուծի այն։
Արեւմուտքն, ընդհակառակը, ասում է՝ եկեք հիմա Ղարաբաղի հարցը լուծենք, որ մյուս խնդիրները լուծենք։ Եվ հարցն այն չէ, թե համաձայն ենք կամ համաձայն չենք ինչ-որ տարբերակի, այլ այն, թե ով է լինելու երաշխավորը եւ կլինի արդյոք երաշխիք։
Աշխատանք է պետք, որպեսզի մշակվի ինչ-որ նախագիծ, որը ձեռնտու կլինի եւ ձեռնտու կլինի ոչ թե Եվրոպային կամ Ռուսաստանին, այլ Հայաստանին եւ Ադրբեջանին։ Սա չափազանց դժվար է, քանի որ Հայաստանի եւ Ադրբեջանի նպատակները, բնականաբար, չեն համընկնում։ Եվ այս խնդիրը դեռ չի լուծվում։ Ենթադրենք, միջնորդներից մեկն ասի, որ համաձայն է Հայաստանի դիրքորոշման հետ։ Բայց ո՞վ է երաշխիքներ տալու։ Ինչպե՞ս անել, որ դա աշխատի»,- հավելեց Իսկանդարյանը։
Խոսքն, ինչպես պարզաբանեց փորձագետը, այն մասին չէ, որ Հայաստանը կհամաձայներ ռուսական տարբերակի հետ, այլ այն մասին, թե պատրաստ են արդյոք ինչ-որ ուժեր նման ջանքեր գործադրել, որ այդ տարբերակը աշխատող դառնա, գործի դրվի։
«Որոշ հանգամանքներում պետք է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա, որպեսզի նա համաձայնի: Ո՞վ ճնշում կգործադրի: Ի՞նչ չափով: Խնդիրը անվտանգության վակուումն է, որը կա տարածաշրջանում, եւ դժվար է այդ անվտանգությունն ապահովել։ Պետք է աշխատել ե՛ւ Ռուսաստանի, ե՛ւ Արեւմուտքի, եւ ցանկացածի հետ: Այնքան էլ հեշտ չէ այյնպես անել, որ այս կամ այն մեխանիզմները աշխատեն»,- եզրափակեց քաղաքագետը։











