Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը համալրվել է եվրոպական արտադրության բժշկական գերժամանակակից նոր սարքավորումներով: Բարերար Կարեն Վարդանյանի աջակցության շնորհիվ վերակենդանացման բաժանմունքն արդեն ունի թոքերի արհեստական շնչառության սարքեր, բրոնխոսկոպ,  հեմոդիալիզի սարք, նորածնային կյուվեզներ, սրտի և ճնշման աշխատանքը հսկող մոնիտորներ:

Բազմաֆունկցիոնալ զննման սեղաններով  համալրվել է նաև  հիվանդանոցի առաջին օգնության հատվածը: Լաբորատորիայի համար էլ ձեռք է բերվել մանրէաբանական վերլուծիչ սարք:

Կյանք փրկող ավելի քան 20 սարքավորման և օժանդակ նյութերի ձեռք բերման համար բարերար Կարեն Վարդանյանը տրամադրել է 112 մլն դրամ:

Հավելյալ 1.jpg (37 KB)

Հավելյալ 2.jpg (39 KB)

Հավելյալ 3.jpg (39 KB)