Ընդդիմությունը դուրս էր եկել պայքարի, որպեսզի իշխանությանը հեռացնեին, գային իշխանության եւ ավելի նպատակաուղղված իրականացնեն իրենց քաղաքականությունը, բայց նկատեցին, որ հանրության լայն շրջնակներում աջակցություն չունեն, հետեւաբար, այդ տարբերակից հրաժարվեցին եւ վերադարձան խորհրդարան, ինչը շատ ողջունելի է: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 15-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը:
Նրա խոսքով, ընդդիմությունն իշխանության կարեւոր մաս է, նա պետք է վեր հանի իշխանության ըստ իրենց, թույլ տված սխալները, հետագայում այդ սխալների նկատմամբ իրենց վերաբերմունքը վերագրի իր քաղաքական կապիտալը, որ հաջորդ ընտրություններում դրանով ներկայանա ժողովրդին. «Իշխանությունն էլ աշխտում է ամեն ինչ անել, որ քիչ հնարավորություն տա ընդդիմությանն իր վրա խոսելու, ինչից շահում է գործը»,-ասաց նա:
Անդրադառնալով ընդիմության առաջարկին՝ փոխել վարչապետին, ՔՊ-ից ընտրել այլ վարչապետի, որը չի ունենա պարտության դեմք, Աղազարյանն ասաց. «Այն, որ սկզբնական փուլ;ում, մինչեւ արտահերթ ԱԺ ընտրությունները ընդդիմությունն ուզում էր Վազգեն Մանուկյանին բերել իշխանության, եւ դրանից հետո նահանջեցին հսկայական քայլով՝ ասելով՝ ոչինչ, թող Նիկոլ Փաշինյանը դուրս գա, ձեզնից մեկ ուրիշը լինի, դա իհարկե, առաջընթաց կարելի է համարել: Բայց մյուս կողմից իրենք շատ լավ գիտեն՝ ով է Նիկոլ Փաշինյանը, ինչ նշանակություն ունի թիմի համար: Նիկոլ Փաշինյանը Հայաստանում անառարկելի հեղինակություն ունեցող քաղաքական գորիչ եւ լիդեր է: Հետեւաբար իրենց այդ քայլը քաղաքական մանիպուլյացիա է, որ տեսեք, մենք ինչքան բարի ենք, ասում ենք՝ թող փոխվի, թող ձենից ուրիշը լինի»:











