Բանակցություններից ես գոհ չեմ, գոհ չէ Նիկոլ Փաշինյանը, գոհ չէ Ալիեւը, Մակրոնը, Պուտինը, ոչ ոք պգոհ չէ, բայց բանակցությունները պետք են: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 15-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը:
«Բանակցությունների ընթացքում մենք կարողացանք աշխարհին ցույց տալ, որ Հայաստան–Ադրբեջան հարաբերությունները պետք է տարանջատել Արցախ- Ադրբեջան հարաբերություններից, որովհետև Արցախի ժողովուրդը ինքնորոշվել է, իսկ մենք որպես պետություն պարտավոր ենք անել հնարավորը օժանդակելու մեր հայրենակիցներին: Ես չեմ հրաժարվում Արցախի ինքնորոշման իրավունքից եւ որպես պատգամավոր պարտավոր եմ ամեն ինչ անել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման համար»,-ասաց Աղազարյանը:











