30 տարի շարունակ բանակցային գործընթացում երբեւէ Ադրբեջանի կողմից որպես կռվան, որպես փաստարկ չի ներկայացվել Ալմա Աթայի համաձայնագիր, եւ Նիկոլ Փաշինյանի ճղճիմ, ներքաղաքական մանիպուլյացիաներ իրականացնելու նպատակով ներքաղաքական դաշտ բերված երկու թեզերը՝ Ալմա Աթայի համաձայնագիրը եւ իր կողմից շատ սիրված ցնդաբանությունը կապված 2010 թվականի վարչատարածքային բաժանման մասին օրենքի հետ, վաղ թե ուշ դառնալու են Ադրբեջանի կողմից հերթական կեղծ կռվանը:
Գագաթնակետը ոուրբաթ Փաշինյանի տված ինքնահարցազրույցի ժամանակ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 4 բանաձեւերի հիշատակումն էր: Յուրաքանչյուր անձ, ով ցանկացած մակարդակով երբեւէ հասարակա-քաղաքական դիսկուրս բանավեճ է ունեցել ադրբեջանցու հետ, գիտի, որ Ադրբեջանի թիվ մեկ կեղծ կռվանը այդ բանաձեւերն են, որոնք այս պահին ռելեվանտ չեն, առհասարակ ՀՀ-ն այդ բանաձեւերի հետ կապված ունի մեկ հանձնառությունը, որը պատվով իրականացրել է:
Այսինքն Փաշինյանն արել է հայտարարություններ, որոնք հարստացնում են Ադրբեջանի կեղծ փաստարկների զինանոցը: ՄԱԿ-ի ԱԽ-ի 4 բանաձևերի հիշատակումը մաքուր ալիեւական թեզ է: Նա ոնց խմբագիր կար, այդպես էլ մնացել է եւ չի գիտակցում իր խոսքի արժեքը»,-ասաց Մամիջանյանը:











