Նոյեմբերի 13-ին պարեկային ծառայության Երևանի գնդի 2–րդ գումարտակի 2–րդ վաշտի ոստիկանները Արցախի  փողոցում ձերբակալել և Էրեբունու բաժին են տեղափոխել մայրաքաղաքում բնակվող 24-ամյա մի երիտասարդի:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նրա խուզարկությամբ հայտնաբերվեց 7 գրամից ավելի քաշով մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված: Դեպքի առթիվ կազմված  փաստաթղթերը ներկայացվել են տարածքային քննչական մարմնին: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: