Ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարի շրջանակներում Աշտարակի քրեական հետախույզները, համագործակցելով բաժնի համայնքային ոստիկանների հետ, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, նոյեմբերի 12-ին ձերբակալել են Արագածոտնի մարզի Ագարակ համայնքում բնակվող 25-ամյա մի երիտասարդի:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգվածներով փաթեթներ, որոնք ուղարկվել են փորձաքննության:

Հանգամանքները պարզվում են: