Տեղեկություն չունեմ, չեմ կարող ասել, թե ինչ աշխատանքներ են իրականացնում ադրբեջանցիները, միգուցե իրենց սննդային կարիքների հարցերը լուծելու համար գնալ–գալու միջոց են փորձել ստեղծել, բայց իհարկե այդ ամենը դատապարտելի է, եւ մեր տեսակետը հստակ է՝ ադրբեջանական զինուժը պետք է դուրս գա Հայաստանի օկուպացրած տարածքներից։

Այս մասին այսօր՝ նոյեմբերի 16–ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ անդրադառնալով տեղեկություններին, թե ադրբեջանցիները ոչ միայն ամրաշինական աշխատանքներ են տանում օկուպացրած տարածքներում, այլեւ Ջերմուկի հատվածում ճանապարհ են կառուցում, որով փորձում են մոտենալ Սյունիք տանող ճանապարհին։

Մանրամասները՝ տեսանյութում։