Ուրախ փղիկը որոշել է միջամտել հեռուստաալիքի ռեպորտաժին, երբ փորձաշրջան անցնող լրագրող Ալվին Կաունդան գնացել է Նայրոբիի Sheldrick Wildlife Trust-ում ռեպորտաժ պատրաստելու:

Sheldrick Wildlife Trust-ը հոգ է տանում որբ փղերի եւ այլ վայրի կենդանիների մասին, ու դա բավական փակ միջավայր է, որտեղ ռեպոչտաժ պատրաստելիս որեւէ սխալ տեղի ունենալու հավանականությունը քիչ է: Այնուամենայնիվ, ամեն ինչ այնքան էլ պարզ չի ստացվել։ Կաունդան սկսել է հեռարձակումը` կանգնած փղերի դիմաց: Սկզբում ամեն ինչ հարթ է ընթացել, մինչեւ որ փղերից մեկը որոշել է «խաղալ» թղթակցի հետ եւ կնճիթով բռնել նրա գլխից։