Չինաստանի հյուսիսում՝ Ներքին Մոնղոլիա շրջանում, ոչխարների հոտը 12 օր անընդմեջ շրջանաձեւ քայլեր է կատարել։
Տարօրինակ պահվածքը, որը ֆիքսել է տեսախցիկը, ցույց է տալիս, որ ոչխարների հոտ սկսել է քայլել ժամացույցի սլաքի ուղղությամբ։
Տարօրինակ տեսարանի տեսանյութը հրապարակվել է People’s Daily-ում։ Նշվում է, որ ոչխարները առողջ են, իսկ նման պահվածքի պատճառը հանելուկ է մնում։
Ոչխարների տերը՝ տիկին Մյայոն, հայտարարել է, որ պրոցեսն սկսվել է մի քանի ոչխարներից, ապա նրանց միացել է ողջ հոտը։
Ոչխարները սկսել են շրջանաձեւ քայլել նոյեմբերի 4-ից։
Ենթադրվում է, որ նման պահվածքի պատճառը կարող է լինել լիստերիոզ հիվանդությունը։











