Նոյեմբերի 11-ին ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախույզները  ստացել էին հավաստի տեղեկություն, որ մայրաքաղաքում բնակվող 27-ամյա մի երիտասարդ թմրանյութ է պահում և օգտագործում։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ձեռնարկված միջոցառումների արդյունքում նա ներկայացավ  Արտաշատի բաժին։ Մեքենան տեղափոխվեց Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք ու զննվեց։ Հայտնաբերվեցին մարիխուանայի և մեթամֆետամինի նմանվող զանգվածներ։ Դեպքի առթիվ Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։