Մենք նույնականացրել ենք այդ ոստիկաններին, որը Քննչական կոմիտեի գործառույթն է, որովհետեւ իրենք ասում են՝ մենք գրում ենք ոստիկանությանը, իրենք մեզ «պասլատ» են անում: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 24-ին, ՔԿ-ի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ նշեցվ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Մխիթար գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը:
Հիշեցնենք, որ խոսքը սեպտեմբերի 21-ին «Եռաբլուրում» զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ բռնություն գործադրած ոստիկանների մասին է, որի դեպքով քննություն է ընթանում:
«Էս երկրում ինչքան ուժային կառույց կա իրար դեմ են աշխատում, երկրին նպաստող ոչինչ չեն անում: Ոչ դատախազությունը, որ քննչական կոմիտեն, ոչ ԱԱԾ-ն, դե ոստիկանության մասին էլ չեմ խոսում, դրանք Նիկոլի անձնական օգտագործման տրյապկաներն են»,-ասաց նա:
Անդրադառնալով կոնկրետ այդ գործին, Գալեյանն ասաց. «ՔԿ-ից ասում են՝ դեռ տուժածներ կան, որ չեն հարցաքննվել: Լավ, արդեն հարցաքննված տուժողներ կան, իրենց մասով ի՞նչ եք արել, մի ոստիկանի բացահայտե՞լ եք: Մենք գիտենք, որ մի 5-6 հոգու մեղադրանք կառաջադրեն, քավության նոխազ կանեն էս բերետավոր համբալներից մի քանիսին: Բայց իրենց հրաման տվողն ո՞վ է եղել՝ բերման ենթարկելու:
Ախր Նիկոլ Փաշինյանն ի՞նչ իրավունք ունի գտնվելու «Եռաբլուրում»: Եթե մի մարդ հայրենիքը չի սիրում, ասում է՝ Շուշին դժգույն քաղաք էր, լավ էդ մի քիչ հողն էր տվեցինք, գնում խաղաղություն է մուրում, դա ի՞նչ պետական արարողակարգ պետք է կատարի: Ես զարմանում եմ ոստիկանների ոչխար մտածելակերպի վրա: Էդ իրենց վարչապետը չի, իրենց հերն ա»:











