Բեռլինում պայթել է ակվարիում, որում մոտ 1500 էկզոտիկ ձուկ էր ապրում։

Շուրջ 100 փրկարարներ շտապել են դեպքի վայր քաղաքի կենտրոնում գտնվող ժամանցային համալիրում, հայտնել են արտակարգ իրավիճակների ծառայությունները, հաղորդում է Reuters-ը:

«Բացի անհավանական ծովային վնասից․․․երկու մարդ ապակու բեկորներից վիրավորվել է», —Twitter-ում հայտնել է Բեռլինի ոստիկանությունը։

Սա աշխարհի ամենամեծ գլանաձեւ ակվարիումն էր՝ 14 մ բարձրությամբ, հայտնում է DomAquaree համալիրի կայքը։ Համալիրում տեղակայված են Radisson հյուրանոցը, թանգարան, խանութներ ու ռեստորաններ:

Համալիր են ուղարկվել ավտոբուսներ՝ հյուրանոցի հյուրերին տարհանելու համար, քանի որ Բեռլինում օդի ջերմաստիճանը մոտ -7  աստիճան Ցելսիուս է եղել։