Ավստրալիայում 4-ամյա աղջիկը խրվել մնացել է խաղալիքներով սարքավորման մեջ: Ինչպես նշում է Storyful-ը, Փոփիի մայրը՝ Մելանի Փայքը, տեսագրել է այդ պահը: Փոփիի ավագ քույրերը նրան համոզել են բարձրանալ եւ մտնել սարքավորման մեջ՝ մի քանի արջուկներ վերցնելու համար:
«Սկզբում մենք պարզապես կարծում էինք, որ նրա ձեռքն է խրված, մինչեւ տեսանք, որ նա ամբողջությամբ սարքավորման մեջ է», - ասել է Փայքը: Փոփին կարողացել է դուրս գալ հինգ րոպեի ընթացքում:
Հենց որ Փոփին դուրս եկավ ապարատից, նրան հրամայեցին վերադարձնել իր վերցրած խաղալիքները։ «Նա երկու փափուկ արջուկներ էր վերցրել, որոնք պարտադրեցի վերադարձնել աշխատակիցներին, որպեսզի նրան գողության դաս սովորեցնեի», - ասել է Փայքը:











