Դանիայի տեխնոլոգիական համալսարանի գիտնականները պատրաստել են աշխարհի ամենափոքր ձայնասկավառակը՝ ընդամենը 40 միկրոմետր (0,04 միլիմետր) տրամագծով։ Այն պարունակում է Սուրբ Ծննդյան Rockin' Around the Christmas Tree դասական երգի 25 վայրկյանը:

Ձայնագրությունը կատարվել է նոր Nanofrazor նանոկառուցվածքային սարքի միջոցով: Այն թույլ է տալիս նանոլուծաչափով եռաչափ նախշեր փորագրել փոքր մակերեսների վրա:

«Այս մեքենան դեռեւս գիտաֆանտաստիկա է հիշեցնում: Մասշտաբների մասին պատկերացում կազմելու համար մենք կարող ենք թողնել մեր ստորագրությունները արյան կարմիր բջիջների վրա այս իրով»,- ասել է պրոֆեսոր Փիթեր Բոգիլդը:

Գիտնականները խոսել են նաեւ այլ փորձերի մասին։ Օրինակ, մինչ այդ նրանք տպել են Մոնա Լիզայի պատճենը 12 x 16 միկրոմետր տարածքի վրա, որի պիքսելները տասը նանոմետր են:

Տեխնոլոգիան թույլ է տալիս հետազոտողներին ստեղծել նոր քվանտային սարքեր, մագնիսական սենսորներ եւ էլեկտրոնային օպտիկա: Դրանք կարող են օգտագործվել նաեւ ուղեղի հետազոտության ընթացքում հոսանքները հայտնաբերելու համար: