Ocean Research Project խմբի հետազոտողները Ատլանտյան օվկիանոսի մեջտեղում պատահաբար բախվել են լքված Swan 48 զբոսանավին: Նրանք նկատել են, որ նավի առագաստը իջեցված է, շարժիչը չի աշխատում, իսկ նավի վրա մարդ չկա։
Անհանգստանալով, որ ինչ-որ մեկը կարող է վիրավորվել, նավաստիները որոշել են ստուգել նավը եւ տեսնել, արդյո՞ք ամեն ինչ կարգին է։ Զբոսանավն ամբողջությամբ դատարկ է եղել։ Ավելի ուշ նավաստիներից մեկն ասել է, որ ամենից շատ վախենում էր նավի վրա դիակներ գտնելուց։
Անձնակազմը որոշել է նավը քարշ տալ եւ հասցնել Բերմուդյան կղզիներ, որը գտնվում է ավելի քան 1000 կիլոմետր հեռավորության վրա։ 47 օր հետո նրանք սպառել են վառելիքը, սակայն անցնող բեռնատար նավին համոզել են կանգնել եւ լիցքավորել։
Անձնակազմը շարունակել է քաշել նավը, սակայն նրանք ի վերջո ստիպված եղան կտրել քարշակը, երբ այն փաթաթվել է ղեկի շուրջը՝ կոտրվելու վտանգ առաջացնելով:
Պարզվել է, որ զբոսանավը պատկանում է Իռլանդական թագավորական զբոսանավերի ակումբի նավապետ Ալան ՄաքԳեթիգանին։ Երկու ամիս առաջ Բերմուդյան կղզիների մերձակայքում նավի խորտակման ժամանակ նրան եւ իր անձնակազմի անդամներին փրկել էր հունական բեռնանավը։











