Ես անձամբ վարչապետին խնդրել եմ, որ նա ինֆորմացիան ճիշտ ստանալու եւ վերլուծելու համար անմիջական շփվի իր ընտրած 15-20 գործարարի հետ, որպեսզի անմիջականորեն նրանցից ստանա տեղեկատվությունը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Երվանդ Թարվերդյանը:
«Գործադիր իշխանության միջին օղակը՝ նախարարներ, կոմիտեների նախագահներ, խուսափում են վատ բան ներկայացնել, որովհետեւ երբմարդը գալիս է իշխանության, չի ուզում վատ բան լսել, նա ուզում է լսել միայն լավը, լսել «շեֆ ջան, շեֆ ջան»: Բոլորի մոտ է այդպես:
Եթե իշխանությունը համարում է, որ ամեն ինդեալական է, խնդրեմ, բայց հանրությունը դրա գնահատականը տալու է, հենց Երեւանի առաջիկա ընտրություններում է տալու: Հետագայում ԱԺ ընտրություններում է տալու: Այս իշխանությունը հանրությունից չի ստանալու այն քվեն, որը ստացավ նախկին իշխանությունների չվերադառնալու դիմաց»,-ասաց նա:











