Կոռուպցիայի տարրերը երբեք որեւէ երկրում չեն վերանում, մեզ մոտ այսպես կոչված, ժողովրդավարական հեղափոխությունից անգամ, ամենաբվարձր մակարդակով մենք տեսանք կոռուպցիայի դեպքը, երբ որոշակի գումարների դիմաց Քաղաքաշինության կոմիտեի ղեկավարը պատվավոր շինարարի կոչումներ էր շնորհել, իսկ դա թույլ է տալիս շինարարին իր ծառայություններն ավելի թանկ վաճառել: Այս մասին լրատվամիջոցների հետ զրույցում  նշեց «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Երվանդ Թարվերդյանը՝ անդրադառնալով նրան, որ «Թրանսփարենսի ինթերնեշնլ» կազմակերպության «Կոռուպցիայի ընկալման հմաթիվ 2022» զեկույցին, որտեղ Հայաստանը 3 կետով նահանջ էր արձանագրել:

«Հայաստանի բոլոր ղեկավարների փոփոխության դեպքում կոռուպցիոն ռիսկերը մի պահ նվազել են, անգամ ոլորտային ղեկավարների փոփոխության դեպքքում այդպես է: Երբ ոլորտի ղեկավարը համակարգն ընդունել է, մի որոշ ժամանակ համակարգի աշխատակիցները, անգամ համակարգված կոռուպցիայի պարագայում, նրանք սպասել են, որ վերականգնվի այդ կապը: Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո ինքս ողջունել եմ եւ հայտնել եմ, որ համակարգային կոռուպցիան ինչ-որ չափով վերացել է: Հետո ես հայտնել եմ մտավախություն, դիմել եմ իշխանություններին եւ ասել, որ եթե որեւէ կառույցի 10-12 աշխատակից կալանավորվում է այն էլ մեկ դեպքի շրջանակներում, դա արդեն համակարգային կոռուպցիայի տարր է»,-ասաց նա:

Անդրադառնալով կոռուպցիային, Երվանդ Թարվերդյանն ասաց. «Ե՞րբ է սկսվում կոռուպցիան, երբ իշխանությունն իրեն ավելի պինդ է զգում, ավելի երկրի տեր է զգում իրեն ու ավելի անպատժելի է զգում: Մեր իշխանությունները պետք է հասկանանո, որ իրենք պետք է օրենքի ողջ խստությամբ պատժվեն կոռուպցիայի ցանկացած դեպքի  ժամանակ: Ամենախիստ պտիժը պետք է կրեն ոչ միայն կոռուպցիայի դեպքում, այլ նաեւ անգործության հմար, որը բերում է կոռուպցիայի»:

Երվանդ Թարվերդյանը հայտարարեց, որ մեեկ աղբյուրից, առանց մցրույթի գնումների թիվն այս իշխանության օրոք ավելացել է. «Կառավարությունը հենց նրա համար է, որ որոշի՝ մրցույթով է ձեռք բերում ապրանքն ու ծառայությունը, թե՞ մեկ աղբյուրից: Բայց եթե վարչապետն ուզում է արդարն երկիր ստեղծել, թող ուշադրություն դարձնի, որ մի շարք անձանց մրցույթով կամ առանց մրցույթի կառուցապատման թույլտվություն տալը ընտրակաշառքի մոդել է, որպեսզի նրանք համապատասխան ծառայություն իրականացնեն հետագայում քաղաքի ընտրությունների ժամանակ: Ծուխն առանց կրակ չի լինում, եթե հանրությունը խոսում է, եթե մարդիկ պարզենում են, որ իրենց տվել են այդ թույլտվությունը եւ ասել են՝ հետագայում կգանք քաղաքում իշխանության եւ ավելի լավ կլինի, ուրեմն այդ էլեմենտը կա: Թող ստուգեն: Ես չեմ ասում, որ դա ես արձնագրել եմ, չեմ ասում, որ սա հաղորդում է հանցագործության մասին, սակայն եթե հասարակության մեջ  խոսում են, ուրեմն հենց այնպես չեն խոսում»: