Երեւանի քաղաքապետարանի գործակարգվարական հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը Շինարարության եւ բարեկարգման վարչության պետի պաշտոնակատար Խորեն Գրիգորյանից հետաքրքրվեց, թե արդյոք կանգառասրահների նստարանները, որ ժանգոտած էին, ներկե՞լ են:

Ստանալով դրական պատասխան, նա շարունակեց. «Սխալ են արել, տեխնիկական բնութագրով գրված է, որ պետք է փոշեներկված լինեն, փոշեներկումը նշանակում է, որ վառարանի միջով պետք է անցնի, իսկ իրենք սահմանափակում են դրել, լենտերն էլ օդում թռնում էր, ես եմ կտրել: Մրցույթը հաղթող կազմակերպությունը, որ դա արել է, ենթադրում եմ՝ բոլոր նստարանները նույն ձեւ է արել, այսինքն չի փոշեներկել: Փորձաքննության տալ պետք չի, ակնհայտ երեւում է, որ փոշեներկված չի: Պետք է առանձնացնի նստարարները, տանի առանձին վառարանի մեջ փոշեներկում իրականացնի, բերի հետ դնի տեղը: Ու պետք չի որտեղ ես եմ բնակվում, միայն այդտեղի կանգառները մենակ անի: Բոլոր տեղերը ես բնակվում եմ, այնպես որ բոլոր տեղերը կարան փոխեն»: