Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀԱՊԿ-ի երկրներին համախմբվելու եւ իրենց քաղաքականությունը հստակեցնելու կոչ է արել՝ Ուկրաինայում հակամարտության ֆոնին, տեղեկացրել է ԲելՏԱ գործակալությունը։
Լուկաշենկոյի խոսքով՝ նրանց, ովքեր մտածում են, որ Ուկրաինայի եւ Ռուսաստանի հակամարտությունն այլեւս ոչ մեկին չի վերաբերում, մի կողմ քաշված մնալ չի հաջողվի։
«Կգա ժամանակը, այն հեռու չէ, տառացիորեն վաղը, եւ այն կպահանջի կողմնորոշվել, որոշակի դիրքորոշում զբաղեցնել... Ես չեմ ասում՝ ի վնաս ազգային շահերի եւ այլն, բայց մեր բոլոր միութենական թերություններով հանդերձ՝ պետք է հստակ որոշել սեփական քաղաքականությունը, սեփական գիծը, որպեսզի միասին գործենք»,- ընդգծել է Լուկաշենկոն։
Կազմակերպության համախմբման համար նա առաջարկել է լուծել խնդիրները ՀԱՊԿ-ի անդամ երկրների միջեւ։











