Ոստիկանության Կումայրիի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել։ Այս մասին հայտնում են ոստիկանությունից:
Նրանք Գյումրի-Երևան ճանապարհին հայտնաբերել և ձերբակալել են 35-ամյա մի տղամարդու։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է շուրջ 3 գրամ քաշով բյուրեղանման զանգված։ Ըստ ձերբակալվածի՝ հայտնաբերվածը մեթամֆետամին է, որը ձեռք էր բերել տելեգրամյան ալիքներից մեկով: Հանգամանքները քննությամբ պարզվում են։











