Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը NEWS.am-ի հետ զրույցում հերքեց մամուլում շրջանառվող այն տեղեկությունները, թե ինքն օգտվում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային տրամադրվող գումարներից եւ իր ընկերների համար աշխատանք է ապահովել ֆեդերացիայում:
«Մամուլում գրում են, բայց այդ գրածների մեջ որեւէ տառ ճշմարտությանը չի համապատասխանում: Ֆեդերացիայի նախագահն իմ վաղեմի բարեկամն է, այնտեղ ընկերներ ունեմ, բայց չի նշանակում, որ ես իմ ընկերներին տեղավորել եմ աշխատանքի»,- ասաց Սիմիդյանը:
Սիմիդյանը ժխտեց նաեւ այն տեղեկությունները, որ ինքը հաճախ ճոխ երեկոներ է անցկացնում ֆեդերացիայում:
«Անգամ չեմ հիշում՝ երբ եմ վերջին անգամ ֆեդերացիա մուտք գործել: Ոչինչ ճշտմարտությանը չի համապատասխանում, դրանք այնպիսի բաներ են, որոնք ապացուցելի են, ես երբեւիցե չեմ գնացել ֆեդերացիայի հետ գործուղման՝ բացառությամբ 2019 թվականի, երբ գործադիր կոմիտեի անդամ էի»,- նշեց նախարարը:











