Հայաստանի նկարիչների միությունում կայացել է «Արարատ-73»-ի փառահեղ հաղթանակի 50-րդ տարեդարձին նվիրված միջոցառումը, որը նախաձեռնել է Երևանի «Արարատը»:

«Արարատի» համար խորհրդանշական տարին մեկնարկել էր Fastex ընկերության հետ համագործակցությամբ: Պատմական հաղթանակների 50-ամյակի կապակցությամբ «Արարատը» և Fastex-ը պատրաստել են նաև հատուկ NFT հավաքածու:

«Լեգենդար հաղթանակի 50-րդ տարեդարձի կապակցությամբ Fastex էկոհամակարգի NFT-ի հարթակում հասանելի է հայտնի ծաղրանկարիչ Գեորգի Յարալյանի նկարազարդումների NFT-ի հավաքածուն: Fastex էկոհամակարգի NFT-ի հարթակում առաջարկվող NFT-ները բավականին մեծ հետաքրքրություն են առաջացրել»,- հայտնում են Fastex-ից:

Ջերմ մթնոլորտում անցած միջոցառմանը ներկա էին «Արարատի» վետերաններ Էդուարդ Մարկարովը, Սերգեյ Բոնդարենկոն, Նորայր Մեսրոպյանը, Սերգեյ Պողոսյանը, Սամվել Պետրոսյանը, ֆուտբոլային աշխարհի ներկայացուցիչներ։

12 NFT-ներից բաղկացած հավաքածուն կարող եք տեսնել և ձեռք բերել www.ftnft.com կայքում, իսկ NFT-ների ֆիզիկական տարբերակները տեղադրված են Fastex-ի ֆիջիթալ խանութ սրահներում:

Fastex-ը ամբողջապես Web 3.0-ի վրա հիմնված էկոհամակարգ է, որն առաջարկում է պրոդուկտների բազմազան տեսականի:

Fastex էկոհամակարգը ներառում է՝ Fastex Verse, ftNFT շուկան, Fastex Chain, Fastex Pay կրիպտո վճարային համակարգը, Fasttoken և Fastex Exchange կրիպտո փոխանակման հարթակը:

1.jpg (162 KB)

2.jpg (211 KB)

3.jpg (162 KB)

4.jpg (153 KB)

5.jpg (161 KB)

6.jpg (161 KB)

7.jpg (164 KB)

8.jpg (206 KB)