Եթե ունես անձի հետ մարդկային, լավ, ազնիվ հարաբերություններ, դա ոչ թե արդարանալու, այլ հպարտանալու առիթ է. այո, գլխավոր դատախազի հետ իմ հարաբերությունները ոչ թե արդարանալու, այլ հպարտանալու առիթ են: Այս մասին, այսօր՝ ապրիլի 4-ին, ՄԻՊ-ի թեկնածու ընտրվելուց հետո լրագրողների հետ զրույցում նշեց Անահիտ Մանասյանը:

«Ես որպես գլխավոր դատախազի տեղակալ կոնկրետ ոլորտներ եմ համակարգել, եւ այդ գործառույթների իրականացման ժամանակ եղել են իրավիճակներ, երբ ես պայքարել եմ մարդու իրավունքի պշտպանության համար: Օրինակ, ՀՀ-ում հայտնաբերված օտարեկրյացի անչափահասների հետախուզվողների առնչությամբ բավականին լուրջ աշխատանք։ եմ իրականացրել իրենց իրավունքների պաշտպանությունըերաշխավորելու համար»,-ասաց նա:

Հարցին, թե ինչպիսի դիրքորոշում է հայտնել կացարանում 15 զինվորների այրվելու վերաբերյալ, նա պատասխանեց. «Այդ հանգամանքը իմ գործառույթների շրջանակներում ընդգրկված հանգամանք չէ, բայց բնական է, որ որպես ՀՀ քաղաքացի, ես փորձել եմ իմ հնարավորության սահմաններում օգտակար լինել ցանկացած անձի իրավունքի պաշտպանությանը»:

Դիտարկմանը, որ Արդարադատության ակադեմիայում գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը եւ ռեկտորը այնպես են արել, որ Սերգեյ Առաքելյանը դուրս է մնացել որակավորման հանձնաժողովից, քանի որ դուք չեք դարձել արդրադատության խորհրդի նախագահ, դրանով վրեժ են լուծել, Անահիտ Մանասյանն ասաց. «Դրանք գնահատողական դատողություններ են: Արդարադատության ակադեմիայում իմ զբաղեցրած պաշտոնավարման շրջանակներում ես ամեն ինչ արել եմ ակադեմիայի զարգացման համար: Բամբասանքներ չեմ տարածել ակադեմիային վերաբերելի որեւէ հարցի վերաբերյալ: Ես ինձ թույլ չեմ տալիս որեւէ ներանձնային հարաբերությունների վերաբերյալ խոսել մի պատճառով, որ ես շատ ինստիտուցիոնալ վերաբերմունք ունեմ բոլոր պետական կառույցների նկատմամբ: Հարգելով համապատասխան կառույցները եւ իմ խոսքի արժեքը, ես ինձ թույլ չեմ տա ներգրավվել որեւէ տեսակի բամբասանքի շրջանակներում: Ես չեմ առաջադրվել որպես խորհրդի նախագահ, ես ինքս անձամբ հատուկ շեշտադրել եմ, որ նման ցանկություն չունեմ»:

Ինչ վերաբերում է նրան, որ ՄԻՊ-ը պետք է ունեն բարձր հեղինակություն եւ ճանաչելիություն, իսկ ինքը ճանաչված չէ, նա ասաց. «Բարձր հեղինակությունը կապ չունի ճանաչելիության հետ, այն կապ ունի բոլորովին այլ հանգամանքների հետ: Ես ընտրվել եմ մի քանի հեղինկավոր կառույցների կողմից Ուկրաինյում, Բելառուսում մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ խորհրդատվություն տրամադրելու նպատակով փորձագիտական աջակցություն իրականացնող  խմբի շրջանակում: Ես հրապարակել եմ աշխատություն, որի հիմնական ռեվյուն իրականացրել է, օրինակ, Լատվիայի նախագահի իրավական հարցերով խորհրդականը:  Այսքան տարիների ընթացքում ես տարածել եմ իրավական լուրջ արժեքներ եւ սկզբունքներ ուսանողների շրջանում, դատավորներին եւ  դատախազներին կրթել եմ մարդու իրավունքների հետ կապված»:

Նա հայտարարեց, որ պատրաստ է մարդու իրավունքները պաշտպանելու շրջանակներում դեմ արտահայտվել նաեւ պետական այն կառույցներին, որտեղ աշխատել է, այդ թվում դատախազության. «Մի բան է անձնային հարաբերությունը, մեկ այլ բան է մասնագիտական պրոֆեսիոնալ աշխատանքը եւ բարեվարքությունը»,-ասաց նա: