Ազգային ժողովն այսօր՝ ապրիլի 13-ին շարունակում է իր հերթական նիստերը. Քառօրյա նիստերի օրակարգում ընդգրկվել է 24 հարց:
Նախորդ երկու օրերին ԱԺ-ն քննարկել է Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի ընտրության եւ ԱԺ պատգամավոր Մհեր Սամվելի Սահակյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին հարցերը:
ՄԻՊ-ի պաշտոնում 69 կողմ ձայներով ընտրվեց Անահիտ Մանասյանը, իսկ Մհեր Սահակյանն անձեռնմխլիությունից զրկվեց 65 կողմ ձայներով: Երկու քվեարկություններին էլ ընդդիմադիր պատգամավորները չեն մասնակցել:
Բացի այդ, նախօրեին ԱԺ-ն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ ընտրեց Արամայիս Փաշինյանին:
Այս պահին ԱԺ-ն քննարկում է «Փոստային կապի մասին» օրենքում փոփոխությունների հարցը: Նախագիծը ներկայացնում է ԲՏԱ փոխնախարար Դավիթ Սահակյանը:











