Ապրիլի 10-ի երեկոյան ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախույզները Գյումրու Բաղրամյան փողոցում ձերբակալել ու բաժին են տեղափոխել օտարերկրացի 20-ամյա մի երիտասարդի։
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նրա խուզարկությամբ հայտնաբերվել է կապույտ փոշենման զանգված։ Ըստ ձերբակալվածի՝ հայտնաբերվածը մեֆիդրոն տեսակի թմրամիջոց է։
Նա ներկայացվել է տարածքային քննչական բաժին, որտեղ էլ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքները պարզվում են։











