Երբ Դիմադրության շարժման փողոցային փուլն ավարտվեց, ինձ բազմիցս հարցրել եք՝ թե ինչու հետ եկաք Ազգային ժողով, ես շատ անկեղծ եւ ուղիղ ասել եմ, հիմա էլ ասում եմ՝ մանդատները պահելու համար: Այս մասին, այսօր՝ ապրիլի 18-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրուցյում նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը:

«Ես շարունակում եմ մտածել, որ եթե եկել ենք մանդատները պահելու մինչեւ կարողանանք սրանց էստեղից վռնդել, նշանակում է՝ պետք է մասնակցենք ամեն ինչին: Պետք է հնարավորություն չտանք, որ Նիկոլը էստեղ ունենա իր ցանկալի միջավայրը: Ես կարծում եմ, որ գոնե առաջին կեսում, մինչեւ փողոց դուրս գալը, ես դրան հասել էի, նույնկերպ շարունակելու եմ հիմա»,-ասաց նա:

Աննա Մկրտչյանն ընդգծեց, որ համաձայն է տեսակետին, որ չպետք է թույլ տան, որ Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից խոսի եւ հակահայկական հայտարարություններ անել. «Կարծում եմ՝ մենք այդ ընդդիմությունը դառնալու ենք»: