Ազգային ժողովում այսօր՝ ապրիլի 21-ին, շարունակվում է ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 2022 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների վերաբերյալ զեկույցը: Նշենք, որ զեկույցի քննարկումը մեկնարկել է ապրիլի 18-ից:

Հիշեցնենք, որ երեքշաբթի զեկույցը մի քանի ժամ ներկայացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ապա պատասխանել պատգամավորների հարցերին:

Երկար ընդմիջումից հետո ընդդիմադիր երկու խմբակցությունների պատգամավորները ներկա են եղել նիստին, որտեղ ելույթ է ունենում Նիկոլ Փաշինյանը:

Արտահերթ նիստի օրակարգում են նաեւ հետեւյալ հարցերը.

-              «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին

-              «Փրկարար ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին,

-              Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի թափուր տեղի համար առաջադրված դատավորների թեկնածուների ընտրություն

-              Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի թափուր տեղի համար առաջադրված դատավորների թեկնածուների ընտրություն

-              Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի թափուր տեղի համար առաջադրված դատավորների թեկնածուների ընտրություն: