«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը Թագուհի Թովմասյանին Մարդու իրավունքների պաշտպանության եւ

հանրային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնից զրկելու պատճառ այս պահին չի տեսնում, սակայն եթե ուսումնասիրությունների ընթացքում դրանք նկատվեն, կողմ կքվեարկի նախաձեռնությանը։

«Պետք է հասկանանք՝ պաշտոնից զրկելու հիմքերը որքանով են իրավաչափ, եւ ըստ այդ քննարկենք։ Եթե մարդիկ կան, որոնք ներքին համոզմունք ունեն, կուսմնասիրենք»,- ասաց Խաչատրյանը։

Արմեն Խաչատրյանի կարծիքով՝ եթե Էդգար Ղազարյանը գտնում է, որ ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը սպառնացել է իրեն, պետք է դիմի Ոստիկանություն, սակայն ըստ պատգամավորի՝ Էդգար Ղազարյանն է Արթուր Հովհաննիսյանին ստիպել հասնել վիրավորանքների։

«Ցանկացած վատ արտահայտություններով պահվածք ես չեմ ողջունում, բայց կա վարքագիծ, երբ մարդը տուժողի կերպար է ընդունում, ամեն ինչ անում է, որ իր նկատմամբ գործադրվի որոշակի սպառնալիք եւ այլն։ Տուժողի վարքագծից էլ է շատ բան կախված»,- ասաց Խաչատրյանը։

Ըստ պատգամավորի՝ Ալեն Սիմոնյանի հրահանգում, որից հետո ՊՊԾ աշխատակիցները դուրս բերեցին ընդդիմադիր պատգամավորներին նիստերի դահլիճից որեւէ օրինական էր։ Թագուհի Թովմասյանը խախտել էր մյուսների՝ ելույթ ունենալու իրավունքը։

«Պետք չէ անընդհատ 2018 թվականի օրինակը բերել, ավելի վաղ տարիների օրինակը բերել։ Այդպես՝ 1999 թվականին գնդակահարել են խորհրդարանում, ի՞նչ՝ մտնեն գնդակահարեն։ Բա ԱԺ նախագահի պարտավորությունը ո՞րն է։ Անմիջապես պետք է միջոցներ ձեռնարկվեին, ինչն էլ եւ արել են։ Որեւէ պաշտոնյա պարտավոր չէ բարի կամ հանդուրժող լինել, այն ինչ նշված է իր պարտավորություններում, այն էլ պետք է անի, մեզ պետք է իր գործառությները կատարող պաշտոնյա»,- ասաց Խաչատրյանը։