Բանակը դառնում է հայկական, մեր բանակը հայկական չի եղել, բոլորդ լավ գիտեք, որ բոլորը նստած՝ հեռախոսներով, ՍՄՍ-ներով տեղեկություններ են հայտնել այլ երկրներին: Այս մասին այսօր՝ ապրիլի 21-ին, ԱԺ-ում կառավարության 2022 թվականի գործունեության ծրագրի կատարողանի քննարկման շրջանակում հայտարարեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը՝ դիմելով ընդդիմությանը:
«Ու ձեր ժամանակ է եղել էդ ձևի բանակ: Ու դուք էլ լավ գիտեք, որ էդ ձևի բանակ ենք ունեցել, հիմա կառուցելով գնում ենք»,- ընդգծեց Սուքիասյանը:
Նա դիմեց ընդդիմությանը՝ նշելով. «Էս գիտակցությամբ, էս ելույթներով, եթե դուք ունեք X տոկոս, մենք կրթելու ենք հասարակությանը, ունենալու ենք ինստիտուցիոնալ պետություն, բոլոր ինստիտուցիոնալ կառույցներն աշխատելու են, ձեր տոկոսն ամեն անգամ նվազելու է: Որովհետև գալու եք էս կարգի կեղծ ելույթներ ունենաք, առանց հիմնանավորման, մարդիկ ձեզ ընդհանրապես ձայն չեն տալու»:
Այնուհետև Սուքիասյանն անդրադարձավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանին. «Հիմա գալիս է տիկին Խամոյանը, ասում է՝ «գիտեք՝ ի՞նչ, էսպես ասիք, գնացիք-եկաք, ու այդ օրը արտաքին գործերի նախարարը...»: Արտաքին գործերի նախարարությունը ՀՀ արտաքին գերատեսչությունն է, բոլոր տեղեկություններն այլ երկրների հետ, այն փաստաթղթերը, որոնք Հայաստանից դուրս կնքվում են, կնքվում են ԱԳՆ-ում: Էդ ի՞նչ արհամարհական վեարբերմունք է, թե՞ պետք է լրագրողական ինչ-որ կայքից տեղեկություն վերցնեն, հասարակությանը ասեն՝ «նայեք էս է, տեսեք՝ ինչ էին ասում, տեսեք»: Իսկ ես կարո՞ղ եմ հարց տալ տիկին Խամոյանին, 2-րդ և 3-րդ նախագահները լավ ադրբեջանարեն էին խոսում Ադրբեջանի նախագահի հետ, ժպտում էին, մի հատ կարո՞ղ եմ իմանալ՝ էդ ի՞նչ էին խոսում:
Էդ ի՞նչ ձև է, մի հատ էլ երկրին, վարչապետին ասում է՝ «էդ ի՞նչ էիք բանակցում»: Ես էլ ասում եմ՝ որ ադրբեջաներեն իրան հետ խոսում էին, հիմա թող ասեն՝ ինչ են խոսել իր հետ ադրբեջաներեն 2-րդ և 3-րդ նախագահները: Երկուսն էլ ադրբեջաներեն էին խոսում, հիմա ես էդ հարցն եմ տալիս տիկին Խամոյանին»:
ՔՊ-ական պատգամավորը նաև անդրադարձավ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը. «1991 թվականից ինչո՞ւ միջազգային հանրությունը Ղարաբաղը չճանաչեց որպես պետություն կամ որպես Հայաստանի մաս, կամ չպաշտպանեց, որպեսզի նա այդպիսին լինի: Թողել էին այլ երկրների քմահաճույքին: Այո, Սեյրան Օհանյանը, ես կարծում եմ՝ չի ստի, 90-ականներին էլ է մեր հաղթանակը պայմանավորված եղել այլ երկրների հետ, հիմիկվա պարտությունն էլ այլ երկրների հետ պայմանավորված, սա բոլորս գիտակցում ենք»:
Խաչատուր Սուքիասյանը նշեց, որ իրենք հիմա մի բան կարող են անել՝ հզորացնել տնտեսությունը. «Որ ասում ենք՝ տնտեսություն, դա նշանակում է բանակ, կրթություն, առողջապահություն, ծնելիություն: Եկեք մի հատ ծրագիր գրեք, ես էլ կոչ կանեմ, որ բոլոր հարուստ մարդիկ ֆինանսավորեն, ինչքան մարդ կա, կմասնակցենք: Ես ձեզ եմ ասում՝ որպես կուսակցություն: Եթե ուզում ես, որ Հայաստանը հզոր լինի, նախ պետք է ունենաս հզոր տնտեսություն, երկրորդը պետք է բնակչություն ունենաս, որ սահմանը պահի, արդյունաբերություն տա:
Եկեք փոխենք մեր հարաբերվելու ձեւը, հարգենք իրար: Հասկացանք, ասել ենք՝ ժողովրդավարություն, ուսում եք ասեք՝ խառոշի տղերք եք:
Շատ ժամանակ որ ես նստած եմ լինում այստեղ, տեսնում եմ՝ կեղծ ելույթ է, ես շուռ եմ գալիս, իմ ընկերոջն ասում եմ՝ բայց մեղք չե՞ն մեր մնացած պատգամավորները, որ այսպիսի կեղծ ելույթ են լսում, գոնե այս մարդկանց մի քիչ ավելի վճարենք»,- եզրափակեց Խաչատուր Սուքիասյանը:











