Պետք է ուղիղ ասել՝ մենք ապրում ենք անվտանգության ճգնաժամ: Այս մասին այսօր՝ ապրիլի 21-ին Ազգային ժողովում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Դա մեր անկախության օրոք ստեղծված անվտանգային ճարտարապեության ճգնաժամն է, այս ճգաժամը 2020 թվականին չի ստեղծվել, ստեղծվել է ավելի շուտ: Այո՛, հոկտեմբերի 27-ն էլ անվտանգայն ճարտարապետության խորքային ու լրջագույն ճգանաժամ էր»,- նշեց նա:
Նա պնդեց, որ այդ ճգնաժամը սկսվել է դեռ 10 տարի առաջ, երբ ՌԴ-ն Ադրբեջանին 3 մլրդ դոլարի զենք վաճառելու պայմանագիր է կնքել, ինչպես նաև 2016 թվականի պատերազմի ժամանակ:
ՀՀ գործադիր մարմնի ղեկավարն ընդունեց, որ ասֆալտապատմանն ուղղվող գումարը, կարելի էր ուղղել անվտանգության խնդիրների լուծմանը և միաժամանակ հայտարարեց, որ 5 մլրդ դոլար էլ հատկացնեն պաշտպանական կարիքներին, այն հնարավոր չի լինի ծախսել՝ առարկայական և ենթակայական պատճառներով, և որ այսօր էլ այդ խնդիրը կա:











