Չնախատեսված կանգառներ ունեցա Նոր Կեսարիա համայնքում:Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Գյուղացիական տնտեսությունների ներկայացուցիչների հետ քննարկեցինք ինտենսիվ այգիների անցնելու հնարավորություններն ու կառավարության ծրագրերը»,- գրել է նա:

Նա հող մշակողների հետ քննարկել է ոռոգման արդյունավետ եղանակը եւ խորհուրդ տտվել, որ կաթիլային եղանակով ոռոգեն, ինչին ի պատասխան գյուղացին նշել է, որ դրա համար  գումար չկա:

«Եթե կաթիլային համակարգով եք ոռոգում, 5 տարի էլ ոռոգման համար գումար չեք վճարում, պետական ծրագիր է գործում»,- ասաց Փաշինյանը գյուղացուն:

Գյուղացիներից մեկն էլ Փաշինյանին ասաց, որ իրենց գյուղում հողերը վարձակալական հիմունքներով են, վարձակալության ժամկետը լրացել է, հիմա գնում են հողերի խոշորացման, սակայն հողի հարկերն են թանկացել: 
Գյուղացու բողոքին ի պատասխան Փաշինյանը պատասխանեց, որ մտածողությունն է պետք փոխել, կաթիլային ոռոգման անցնել եւ նոր որակի գյուղատնտեսությամբ զբաղվել:

Գյուղացին էլ զրույցի վերջում Փաշինյանին հրավիրեց գյուղ. «Դե արի գնանք գյուղ, մի բանով հյուսրասիրենք, ինչ կա էն կհյուսրասիրենք»: