Արմավիրի մարզի Արաքս համայնքի Ջրառատ բնակավայրում ընթացքի մեջ են ծանրամարտի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի կառուցման շինաշխատանքները, որոնք նախատեսվում է ավարտին հասցնել օգոստոս ամսին: Իր ֆեյսբուքան էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ տեսանյութ հրապարակել:

«Ծրագրի իրականացման նպատակով կառավարությունը հատկացրել է 394 մլն դրամ:

Այցի ընթացքում հարգանքի տուրք մատուցեցի 44-օրյա պատերազմում զոհված հերոսների հիշատակին»,- գրել է նա:

 Մանրամասնները՝ տեսանյութում: