Ապրիլի 22-ին ժամը 22։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում տեղեկություններ են ստացվել, որ Հալաբյան 31 հասցեի մոտ տեղի է ունեցել ավտովթար, որից հետո այն վերածվել է վիճաբանություն-ծեծկռտուքի։
shamshyan.com-ի տեղեկություններով՝ բերման են ենթարկվել Շիրակի մարզի բնակիչ 28-ամյա Նելսոն Ասատրյանը, Երևանի բնակիչներ 24-ամյա Տիգրան Քալանդարյանը, 20-ամյա Էդուարդ Հարությունյանը, 51-ամյա Անդրանիկ Հովհաննիսյանը, 43-ամյա Արտավազդ Սարգսյանը, 32-ամյա Նարեկ Պետրոսյանը և 24-ամյա Հայկ Մովսիսյանը։ Իսկ 15-ամյա Լյուդվիգ Ա․-ն ներկայացվել է Ոստիկանության Մաշտոցի բաժին։
Արդեն Ոստիկանության Մաշտոցի բաժնում Ն․ Ասատրյանը դրսևորել է ոչ իրավաչափ վարքագիծ, ապա հարվածել և կոտրել 3-րդ հարկի միջացքի պատուհանի ապակին։
Դեպքի փաստով Ոստիկանության Մաշտոցի բաժնում նախապատարաստված նյութերը նշված անձաց հետ ներկայացվել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հալաբյան փողոցում վթարից հետո ծեծկռտուք է տեղի ունեցել:
Հալաբյան փողոցում ծեծկռտուքից հետո բերման ենթարկված 28-ամյա երիտասարդը ոստիկանությունում ապակի է կոտրել. մարամասներ
Հասանելի է
русскийՏեղադրություն











