Թուրքական արտադրության Hürjet գերձայնային ռեակտիվ ինքնաթիռը կատարել է իր առաջին թռիչքը։ Այս մասին սոցցանցերում գրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, փոխանցում է Anadolu-ն։
«Փառք Տիրոջը։ Թող սա եւս մեկ նվեր լինի «Թուրքիայի հարյուրամյակ» հայեցակարգի իրականացման ճանապարհին»,-գրել է նա։
Թուրքիայի նախագահը նաեւ կադրեր է հրապարակել, որոնցում երեւում է, թե ինչպես է Hürjet-ը լքում անգարը եւ կատարում իր առաջին թռիչքը:
Hürjet գերձայնային ռեակտիվ ինքնաթիռը մշակել է թուրքական Türk Havacılık ve Uzay Sanayii (TUSAŞ) ընկերությունը։











