Զոհված զինծառայողների հարազատներն այսօր՝ մայիսի 4-ին, բողոքի ակցիա են անցկացնում Կառավարության շենքի մոտ։

Ակցիայի մասնակիցների ձեռքերին զոհվածների լուսանկարներն են եւ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի կողմից օկուպացված քաղաքների եւ գյուղերի անվանումներով ցուցանակներ։

«Մայիսի 9-ն այժմ ասոցացվում է միայն պարտության եւ ստորացման հետ։ Վիժվածքը երեկ հերթական անակնկալը մատուցեց։ Ասում է՝ ինձ այնքան են ասել դավաճան, որ ես այլեւս այդ բառից չեմ վախենում։ Ասում է՝ շատ ուրախ կլինեմ, եթե հունիսի 1-ին ստորագրեմ խաղաղության պայմանագիրը։ Վիժվածք, դու հունիսի 1-ին կլինես բանտում եւ կնախապատրաստվես պատասխան տալուն քո բոլոր մեղքերի համար»,- ասաց 44-օրյա պատերազմում զոհված Հայկ Մելիքյանի մայրը՝ Նաիրա Մելիքյանը։