Մենք վերադարձնելու ենք մահապատիժը և սրանց հեռացնելուց հետո հրապարակում մի մասին կախաղան ենք բաձրացնելու օրենքի ուժով, իսկ մյուսների գլուխներն են կտրվելու: Այս մասին, այսօր՝ մայիսի 4-ին, կառավարության շենքի դիմաց զոհված զինծառայողների, հասարակական-քաղաքական գործիչների բողոքի ակցիայի ժամանակ ասաց պատերազմում զոհված Հայկ Մելիքյանի մայրը՝ Նաիրա Մելիքյանը։
Նա նշեց, որ վերադարձնելու են մահապատիժը հանուն այդ խունտայի պատժի, քանի որ սրանց ուղղակի ցմահ բանատարկել ու տարիներ շարունակի մեր ժողովրդի վճարած հարկերի հաշվին բանտերում պահելը, նպատակահարմար չէ։ «Այնպես որ, սպասեք, շուտով»,- ասաց Նաիրա Մելիքյանը։
Ներկաներն սկսեցին վանկարկել՝ «դավաճան Նիկոլ», «հայրենիք գողեր», «հայասպան»:
Ակցիայի մասնակիցները նաեւ խոզի գլուխներ նետեցին կառավարության դիմաց՝ դրանք ներկելով կարմիր, վրան գցելով Փաշինյանի, Աննա Հակոբյանի, Արայիկ Հարությունյանի, Ալիևի նկարները։
Ինչ-որ պահի ոստիկանները բերման ենթարկեցին ակցիայի մասնակիցներից մեկին, սակայն պարզ չեղավ, թե որն էր բերման ենթարկելու պատճառը:











