Մայիսի 19–21–ը Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա «Շինարարություն և Ինտերիեր 2023» տարվա ամենախոշոր միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը Հայաստանում, որը «Պրոմ էքսպո» ընկերությունը կազմակերպում է հոբելյանական՝15-րդ անգամ։

«Շինարարություն և Ինտերիեր 2023» ցուցահանդեսին մասնակցում են բնագավառը ներկայացնող շուրջ 180 կազմակերպություններ ինչպես Հայաստանից, այնպես էլ Ռուսաստանից, Իրանից, Վրաստանից, Իտալիայից, Գերմանիայից, Չինաստանիցժամանած ընկերություններ։

Հոբելյանական տարվա ցուցահանդեսը նախորդներից ավելի մասշտաբային է լինելու և հագեցած նորամուծություններով: Այն բացառիկ հնարավորություն է բոլոր այն բիզնեսների եւ անհատների համար, ովքեր հետաքրքրված են այս ոլորտով,կամ ցանկանում են նոր փոխշահավետ գործընկերային կապեր հաստատել։

«Պրոմ էքսպոն»15 տարվա գործունեության ընթացքում հնարավորություն է տվել բազմաթիվ կազմակերպությունների.

  • Ծանոթանալ հայաստանյան և միջազգային շինարարական ընկերությունների նորություններին, արտադրանքներին,նորարարություններին
  • Ստեղծել նոր գործարար կապեր, ընդլայնել իրենց բիզնեսը՝ միաժամանակ նպաստելով ոլորտի զարգացմանը
  • Ձեռք բերել փոխշահավետ համագործակցություններ 

Ցուցահադեսի բազմաթիվ տաղավարներում դուք կգտնեք. 

  • շինարարական գործիքներ և տեխնիկա
  • կահույք, ջահեր
  • արևային համակարգեր
  • շինարարական և ներքին հարդարման պարագաներ
  • ջեռուցման և օդափոխման համակարգեր
  • ներկանյութեր և պաշտպանիչ նյութեր
  • սանտեխնիկա
  • գազա,ջերմա և ջրամատակարարման համակարգեր,
  • դռներ և պատուհաններ
  • ինտերիերի և էքստերիերի դիզայն։ 

Ցուցահանդեսի շրջանակում տեղի են ունենալու B2B հանդիպումներ, պանելային քննարկումներ, շնորհանդեսներ և վարպետաց դասեր:

«Պրոմ էքսպոյի» կազմակերպած միջոցառման գլխավոր հովանավորն է «Մաքս Պրոֆ» ընկերությունը, որը շուկայում է 25 տարի, պլատինե հովանավորը՝ «Նարեկ» ընկերությունը, որը շուկայում է 30 տարի, գործընկերը՝ «Մանթաշյանց» համահայկական բիզնես ակումբը։

«Շինարարություն և Ինտերիեր 2023» ցուցահանդեսը սպասում է այցելուներին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մայիսի 19–ին, 20–ին, 21–ին,ժամը` 12:00-20:00–ը: