ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղեկցող ոստիկանները հասարակական կարգն են պահպանում։ Այս մասին, այսօր՝ մայիսի 29-ին, ԱԺ-ում պաշտպանության և անվտանգության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարել է ՀՀ ներքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը։

«Մենք իրականացնում ենք մեր ծառայությունը, մեր գործառույթը, եթե առկա է լինում օրենքի սահմաններից մեր լիազորությունների անցում, վստահեցնում եմ, որ ոչ միայն ոստիկանության, այլև այլ իրավապահ մարմինների կողմից իրականացվում են համապատասխան գործողություններ»,– նշեց Ֆիդանյանը։

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը խնդրեց պարզաբանել, թե որքան գումար է ծախսվում Փաշինյանին ուղեկցող ոստիկանական ուժերը պահելու համար։

Ֆիդանյանը, սակայն,չպարզաբանեց, թե որքան ռեսուրս էծախսվում կառավարության ղեկավարին ուղեկցող կամ Հանրապետության հրապարակում հերթապահություն իրականացնող իրավապահներով մի քանի ավտոբուսների պահպանման համար։