Թմրամիջոց ապօրինի պահելու պատրաստելու և իրացնելու կասկածանքով հունիսի 5-ին  իրավապահները Գյումրիում ձերբակալել և բաժին են բերման ենթարկել Արմավիրի մարզի Փարաքար գյուղի 33-ամյա բնակչի:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ անձնական խուզարկությամբ նրա դրամապանակում հայտնաբերվել է 1000 դրամանոցով փաթեթավորված բյուրեղանման զանգված, իսկ գրպանում՝ կպչուն ժապավենով 10 փաթեթ: