Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի  ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակվել, որում երևում է, թե ինչպես է մայր գորշ արջն իր երկու քոթոթների հետ շրջում «Խոսրովի անտառ» պետական արգելոցում։

«Մայր Գորշ արջն իր վեց ամսեկան քոթոթների հետ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում:
 
Իսկ դուք գիտեի՞ք, որ Գրոշ արջերը Հայաստանում սովորաբար ծնունդ են տալիս 1-3 քոթոթի և հիմնականում դեկտեմբերի վերջից հունվարի սկիզբն ընկած ժամանակահատվածում»,- գրված է տեսանյութին կից: