Տեղացած հորդառատ անձրևի հետևանքով քաղաքում առաջացել են ջրի կուտակումներ։ Այս մասին հայտնում են Գյումրու համայնքապետարանից:

Համայնքապետարանից հայտնել են, որ կոմունալ ծառայության կողմից ձեռնարկվել են միջոցառումներ, տարվել համապատասխան աշխատանքներ՝ ջրի հեռացումն արագ կազմակերպելու համար։