Հայաստանի իշխանություններն իրենց գործողություններով ցույց են տալիս իրենց անտարբերությունն Արցախի ժողովրդի նկատմամբ։ Այս մասին հունիսի 27-ին «SOS Արցախ» ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» ընդդիմադիր դաշինքի խորհրդարանական խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
Իշխանությունները, նրա խոսքով, վախենում են ասել, որ Արցախը ԽՍՀՄ փլուզման ժամանակաշրջանում ինքնորոշվել էր։ «Արցախի անկախությունը ոչ մի կապ չունի Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ»,- ընդգծեց Օհանյանը։











