Հայաստանում այսօրվա դրությամբ կրթությունը գտնվում է շատ ցածր մակարդակի վրա: Այս մասին NEWS.am-ի հետ հարցազրույցում ասել է «Միացյալ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Սերգեյ Ազարյանը՝ խոսելով Հայաստանում կրթության խնդիրներից:
«Դա կթության ոլորտի մասնագետների պակասությունից է: Այսինքն՝ մանակավարժական համալսարան ավարտած մասնագետը դպրոց չի գնում, ու դպրոց չգնալու հիմնական պատճառը դա աշխատավարձն է, ինքն այդ աշխատավարաձով չի կարող իր ընտանիքը պահել, դրա համար այդ մասնագետները այլ ոլորտներ են գնում: Օրինակ Ճապոնիայում ուսուցչի աշխատավարձը հավասար է նախարարի աշխատավարձին, քանի որ Ճապոնիան գտնում է, որ կրթությունն է իրենց ապագայի հիմքը, իսկ մեզ մոտ դա անտեսված է»,-ասաց նա:
Ազարյանը, անդրադառնալով ուսուցիչների ատեստավորման թեմային, ասաց, որ ատեստավորման գաղափարը ճիշտ է, սակայն հասկանալի չէ, թե ինչ ձեւով է դա Հայաստանում արվում:
«Այսինքն ես այստեղ չեմ տեսնում որակի բարձրացում: Ով անցել է այդ ատեստավորումը, ես այդտեղ որակի բարձրացում չեմ տեսել, եւ կան շատ լավ մասնագետներ, որոնք այդ ատեստավորումը չեն անցել»,-ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում:











