ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, թե ինչպես  Փաշինյանը ավտոբուսով երթեւեկում:


«Տես, ինչ սառը, լավ ավտոբուս է»,- ասում է Փաշինյանը ավտոբուս նստելուց հետո:

Այսօր ավելի վաղ Աննա Հակոբյանը ընտանեկան ֆոտոշարք էր հրապարակել, որում երեւում է, որ այցելել են ազգային պատկերասրահ՝ Այվազովսկու նկարների մշտական ցուցադրության: