Ես չեմ կարծում, որ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը կարող է այդ բառապաշարով խոսել Հայաստանի պաշտոնյաների մասին. դա անթույլատրելի է: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 7-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը:
«Ես հույս ունեմ, որ ռուս պաշտոնյաները բարձր եւ բարձրագույն մակարդակում հետեւություններ կանեն եւ քայլեր կձեռնարկեն, որպեսզի ավելի ցածր մակարդակներում հնչող խոսույթն ավելի պատշաճ մակարդակում լինի»,-ասաց նա:
Հարցին՝ կարելի՞ է ԱԳՆ ներկյացուցչին «քարտուղարուհի» անվանել, Խանդանյանն արձագանքեց. «Գիտեք, տարբեր ձեւակերպումներ կարելի է տալ, ճիշտ ու սխալի չէ: Չեմ կարծում, որ սա սկիզբ է հարաբերությունների սրմանՄեր հարաբերությունների մեջ կան բզմաթիվ հարցեր եւ այդ հարցերը պատասխաններ չեն ստանում: Մենք ակնկալում ենք պատասխաններ ստանալ:
Կան հարցադրումներ ՌԴ-ին, որպես ռազմավարական դաշնակցի, եւ այդ հարցադրումներին Հայաստանը արդեն տեւական ժամանակ պատասխաններ չի ստանում»,-ասաց նա:











