Փաշինյանն այցելել է Նոր Նորքի Բակունցի 5 շենք, որի վերելակը փոխարինվել է

Նոր Նորք վարչական շրջանում այցելեցինք Բակունցի 5 շենք, որտեղ ևս վերջերս վերելակը փոխարինվել է: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 Վարչապետը նաև տեղեկացրել է, որ Երևանում 2018 թվականից հետո փոխարինվել են 1000-ից ավելի շենքերի վերելակներ: Այս տարեվերջին փոխարինված կլինեն ևս 600 վերելակներ: 2024-ին նախատեսվում է փոխարինել 700 վերելակ: 

Փաշինյանը խոսեց նաեւ համատիրությունների մասին. «Համատիրություններում իրական ընտրություներ պետք է լինեն: Հիմա շատ մարդ չգիտի էլ, որ համատիրության ղեկավարին ինքն է ընտրում: Իրական ընտրություն պետք է լինի, որ էդ ընտրված մարդն էլ պատասխանատվություն զգա, մարդիկ էլ զգան, որ ինքը ընտրովի պաշտոնյա է, հաշվետվողականության ավելի մեծ մեխանիզմներ կլինեն»:

Բնակիչներից մեկը դիմեց վարչախպետին. «Մի բան ասեմ էլի, թոշակի փողը չի հերիքում, 36 հազար դրամը չի հերիքում, հիմա էլ պարտքերի մեջ ենք, պարոն Փաշինյան»:

Վարչապետն արձագանքեց. «Դե կամաց-կամաց բարձրացնում ենք»: Փաշինյանը կոչ արեց անկանխիկ վճարումներ անել, եւս 10 տոկոսով թոշակը կբարձրանա: